Հասարակություն

Բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր

Բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր

Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գրիգոր Վ․-ի վարած թիվ 22 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Ն․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Հայկ Ս․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական