Հասարակություն

Հրդեհ Արտաշատ քաղաքում

Հրդեհ Արտաշատ քաղաքում

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ս․ Հակոբյան փողոցում գտնվող տներից մեկին կից խորդանոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ այրվում է անասնագոմի ծածկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական