Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին երեք հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
Տեղեկացանք, որ վարույթները վերաբերում են ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելուն։