Հասարակություն

Այս հաղթանակը պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել. Մեխակյան

Այս հաղթանակը պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել. Մեխակյան

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում հաղթած Արգիշտի Մեխակյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Էջմիածին, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շա՜տ սիրելի բնակիչներ,

Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական