Նոյեմբերի 17-ին, ժամը 12։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են «HOWO» մակնիշի բեռնատարը և «Dodge» մակնիշի ավտոմեքենան։
«Dodge» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։