Հասարակություն

ՀԾԿՀ 3 անդամ այցելել է Թուրքիա. Մեսրոպյանը մանրամասներ է հայտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԾԿՀ 3 անդամ այցելել է Թուրքիա. Մեսրոպյանը մանրամասներ է հայտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 անդամ այցելել են Թուրքիա՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը։ Նրանք մեկնել են հոկտեմբեր ամսին՝ մասնակցելու էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին։

«ՀՀ-ն 1999թ.-ից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի՝ ոչ միայն անդամ, այլև՝ հիմնադիր անդամ, որտեղ ընդգրկված է 47 երկիր։ Այս տարի Օմանում հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է ասոցիացիայի նախագահության անդամ՝ 3 տարով։ Տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողով է լինում, և ընթացքում անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի բազմաթիվ հարցեր»,-ասել է Մեսրոպ Մեսրոպյանը և ընդգծել, որ վերջին այցելության ժամանակ Թուրքիայում այդ խնդիրներն են շոշափվել։

Նա հավելել է՝ տեղեկությունները, թե ներկայացուցիչները գնացել են Թուրքիա, որպեսզի բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն, նման են գեբելսյան քարոզչության՝ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական