Հարձակում է տեղի ունեցել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա. Radar Armenia-ին տեղեկացրին ՆԳՆ-ից։
«Ժամը 15։57-ին հաղորդում է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա։ Ոստիկանության տարբեր ծառայություններից մեկնել են խմբեր։ Հաղորդումը փոխանցվել է քննչական կոմիտե»,-ասացին նախարարությունից։