Այսօր ժամը 15։57-ին հաղորդում էր ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա։ Ըստ ԶԼՄ-ների՝ ՎՏԲ բանկի մասնաճյուղում անհայտ անձը հափշտակել է շուրջ 1 մլն դրամ և դիմել փախուստի:
Radar Armenia-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ խոշոր չափերով ավազակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։