Հասարակություն

ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին

ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն անդրադարձել է ՀԷՑ-ին լիցենզիայի զրկելուց հետո առաջացած ռիսկերին՝ ընդգծելով՝ այդ ռիսկերը կառավարելի է համարում․

«Այդ ռիսկերը կառավարելի են և, բարեբախտաբար, ըստ էության, 4 ամիս է՝ դեռ գործում էր նախկին լիցենզիայի ուժով, բայց որևէ մեկը չի կարող ապացուցել, որ նոր կառավարչի նշանակմամբ ՀԷՑ-ը ավելի վատ վիճակում հայտնվեց»,-ասել է Մեսրոպ Մեսրոպյանը և ընդգծել, որ վերջին այցելության ժամանակ Թուրքիայում այդ խնդիրներն են շոշափվել։ 

Նրա խոսքով՝ նիստին նախորդող օրերին տեղի ունեցան ակցիաներ, ֆլեշմոբեր՝ սակագինը իջեցնելու համար, ոչ կոռեկտ արտահայտություններ են անում, որ «Տաշիր» ընկերությունը կամ ՀԷՑ-ը խոստացել էր՝ մինչև 2031թ. չի բարձրացնի սակագինը. «Դրանք կեղծ հարցապնդումներ են։ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը իջացնողը կամ բարձրացնողը բացառապես ՀԾԿՀ-ն է»,-նշել է նա և հավելել՝ սակագնի բարձրացումը կավ նվազումը կախված է տվյալ ֆինանսական տարվանից։ 

«Եթե այս կամ այն գումարելին կարող է դրական կամ բացասական ազդել սակագնի վրա, դրանց արդյունքում է հանձնաժողովը հասկանում՝ կարող է իջեցնել սակագինը, թե ոչ»,-ասել է նա՝ հավելելով, որ «Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ ենք գտնվում»։

Ըստ Մեսրոպյանի՝ հաջորդ տարի նախատեսվում է ատոմակայանը 3 ամսով ավել վերանորոգման մեջ պահել, այսինքն, 2 ամսվա փոխարեն 5 ամիս չի աշխատելու։

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշմամբ, ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան դադարեցվեց։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական