ԿԸՀ-ից հայտնում են, որ վերահաշվարկ իրականացնելու դիմումների համար ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներն են նոյեմբերի 17՝ 12։00-ից մինչ 18։00-ը և նոյեմբերի 19-ը՝ 09։00-ից մինչ 11։00-ը։
«Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ։
Հիշեցնում ենք նաև, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, թիվ 14 ԸԸՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն: Անկախ նրանից՝ վերահաշվարկ իրականացնելու դիմում կլինի, թե ոչ, թիվ 14 ԸԸՀ-ն պատահականության սկզբունքով ընտրված 3 տեղամասի արդյունքներ պետք է վերահաշվարկի»։