Հասարակություն

Վարչապետը Խաչիկում ծանոթացել է 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին

Վարչապետը Խաչիկում ծանոթացել է 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին:

Վարչապետը եղել է ներկայումս կառուցվող մի քանի տներում, զրուցել բնակիչների հետ, նրանցից հետաքրքրվել կառուցապատման աշխատանքների վերաբերյալ:

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության վերոնշյալ ծրագրից և շնորհակալություն հայտնել վարչապետին նման կարևոր նախաձեռնության համար: Տեղեկացվել է, որ ներկայումս Խաչիկում 16 մլն-ի ծրագրով կառուցվում է շուրջ 40 տուն: Վարչապետը դիտարկել է նաև Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը:

Այն ներկայումս գրունտային է: Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ և ասել, որ կհանձնարարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական