Հասարակություն

Ախուրյանի գազալացակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

Ախուրյանի գազալացակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան բնակավայրում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր, գրում է Shamshyan.com-ը։

Գազալցակայանի կոմպրեսատորի պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:  Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Անատոլի Մ.-ն է: 

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական