Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-21-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։