Հասարակություն

20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ընկել է Մարց գետը․ կա վիրավոր

20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ընկել է Մարց գետը․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Մարց բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Մարց բնակավայրի ցուցանակին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գետում հայտնված գլանատակառում (ցիստեռ) եղել է 20 տոննա հեղուկ գազ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական