Հասարակություն

Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Բելեմ՝ մասնակցելու COP30-ին

Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Բելեմ՝ մասնակցելու COP30-ին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Բրազիլի Դաշնային Հանրապետություն (Բելեմ)՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ #COP30-ին։

Կողմերի 30-րդ համաժողովի նպատակն է խորացնել գլոբալ կլիմայական գործողությունները և նպաստել Փարիզյան համաձայնագրի լիարժեք իրականացումը՝ ապահովելով երկրների միջև արդար, արդյունավետ և կայուն համագործակցություն՝ ուղղված կլիմայական ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ընձեռնել հնարավորություն ներկայացնելու իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը՝ բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարին ուղղությամբ։

COP30-ը հանդիսանում է կարևորագույն գլոբալ հարթակ, որտեղ քննարկվելու են կլիմայական և բնապահպանական քաղաքականությունները, խթանվում է երկրների և տարածաշրջանների միջև համագործակցությունը, և իրականացվելու են ռազմավարական գործողություններ՝ ուղղված կայուն զարգացման, կլիմայական ճգնաժամի հաղթահարման և միջազգային բնապահպանական համաձայնագրերի արդյունավետ իրագործման ապահովմանը։

Համաժողովը նաև հնարավորություն է տալիս միավորել բազմակողմ բնապահպանական նախաձեռնություններն ու խթանել գիտական, տեխնոլոգիական և քաղաքական նորարարությունը՝ համաշխարհային մակարդակով ազդեցիկ լուծումներ ստեղծելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական