Հասարակություն

Մի եղեք մեր երկրի դեմ տարվող պատերազմի գործիքը՝ թշնամություն ու կեղծիք տարածելով․ Ավանեսյան

Մի եղեք մեր երկրի դեմ տարվող պատերազմի գործիքը՝ թշնամություն ու կեղծիք տարածելով․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․

Մեղրիի այցելությանս երեկվա տեսանյութը, որով չքնաղ կտորիկով ցույց էի տվել, թե ինչ են կորցնում մեր հայրենակիցները չլինելով Մեղրիում, քոմենթների տեղատարափ է առաջացրել, ու սիրով ուզում եմ պատասխանել, անգամ, եթե մի մասը գեներացված է ֆեյքարտադրողների կողմից:

Նախ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելության և 29743 քառակուսի կիլոմետր տարածքի անքակտելիության վերաբերյալ, անգամ փոստի մակարդակում, կասկած ու անուշադիր խոսք անընդունելի է և աններելի, մի արեք, մի տրվեք մեր երկրի դեմ տարվող հիբրիդային պատերազմի պրոպագանդային, երկրորդ, եթե տրվում եք ուրեմն չեք եղել Սյունիքում գոնե վաղուց, դրա համար ենք ասում գնացեք, տեսեք, համոզվեք, որ մեր երկրի ամեն անկյուն զարգացում է ապրում, շինարարությունը եռում է, մարդկանց կյանքը փոխվում է, չեմ ասում խնդիրներ չկան ու, եթե մեր իշխանությանը ընդդիմադիր եք գնացեք, տեսեք ու ասեք, որ 7 ամբուլատորիայի տեղը 10 կառուցեք, կամ ավելի արագ կառուցեք կամ ավելի մեծ, ու օգնեք՝ ձեր քննադատությամբ մեր երկրին, Մեղրիին ու մյուս համայնքներին, բայց մի եղեք մեր երկրի դեմ տարվող պատերազմի գործիքը, թշնամություն ու կեղծիք տարածելով:

Մեր իշխանությունը հաղթել է և ստացել է ժողովրդի մանդատը խաղաղություն բերելու համար, որ Մեղրեցին իր համայնքում ապրի, լավ հիվանդանոց ու դպրոց ունենա, ճանապարհ ու հնարավորություն՝ արժանապատիվ կյանք կառուցելու ու տեսնելով, որ մենք դա իրագործում ենք սիրո ու հարգանքի է արժանացնում (մենակ ասեցին շատ կուճի մուճի եմ )
Սյունիք գնում եմ հիմա ավելի սրտատրոփ, որդուս կարճ տեսակցության ակնկալիքով նաև, ով մեր զինծառայողների շարքում իր պարտքն է կատարում ՀՀ ինքնիշխանության, անկախության և տարածքային անձեռնմխելիության համար:

Այս տարի Գորիսում հյուրանոցներում տեղ գտնելը բարդ էր, վստահ եմ Կապանում, ու Մեղրիում նույն պատկերն է լինելու։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական