Հասարակություն

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի  17-ի ցերեկը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական