Գյումրիում իր ծննդյան օրը պատուհանից անզգուշության հետևանքով ընկած 2-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցի բուժանձնակազմին հաջողվել է երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա արձանագրել։ Այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ երեխան պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 14-ին Գյումրու բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեխա։ Տղային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո շտապօգնությունը Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի էր ենթարկվել։