Հասարակություն

Գևորգ Պապոյանը Հնդկաստանում հանդիպել է «HBL India» ընկերության ներկայացուցիչների հետ

Գևորգ Պապոյանը Հնդկաստանում հանդիպել է «HBL India» ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշոր ինժեներական «HBL India» ընկերության ներկայացուցիչների հետ։

Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։

Ընկերությունը տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում նորարարական արտադրանքների մշակման և արդյունավետ լուծումների բացահայտման գործում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական