Հասարակություն

Ոսկեվազի խաչմերուկում բախվել են ՊԱԶ ավտոբուսը, Infiniti-ն ու «Լադա»-ն․ կա 7 վիրավոր

Ոսկեվազի խաչմերուկում բախվել են ՊԱԶ ավտոբուսը, Infiniti-ն ու «Լադա»-ն․ կա 7 վիրավոր

Նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկեվազ և Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուսը, Infiniti մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական