Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են, որոնց մեջ եղել են նաև մայրացու ոչխարներ։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։