Հասարակություն

Նոր համատեղ կրթական ծրագիր է նախատեսվում

Նոր համատեղ կրթական ծրագիր է նախատեսվում

Նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և ՀՕՖ մարքեթինգի և զարգացման գծով գործադիր տնօրեն Բրի Կարիլիոյի ներկայությամբ կայացավ GITC/ACT քոլեջի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ամերիկյան MOSAIC ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Թոնի Շիենայի հանդիպումն ու համագործակցության հուշագրի ստորագրումը։

Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հուշագրով կողմերը նախատեսում են մեկնարկել նոր համատեղ կրթական ծրագիր, որը կկենտրոնանա հետախուզական վերլուծության (intelligence), համընդհանուր անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտների խորացված ուսումնառության վրա։

Ծրագրի շրջանակում MOSAIC-ի առաջատար միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան՝ ACT ուսանողներին փոխանցելու համաշխարհային չափանիշներին համապատասխան գիտելիքներ, իրականացնելու մասնագիտական վերապատրաստումներ և զարգացնելու ժամանակակից անվտանգային միջավայրում պահանջված հմտություններ։

Դեսպան Մկրտչյանը ողջունեց նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանում անվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական