Աբովյան քաղաքում 24-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են: Այդ մասին Radar Armenia-ին ասացին ՆԳՆ ոստիկանությունից։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալները՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը ինքնակամ են ներկայացել իրավապահներին։
Նոյեմբերի 10-ին Աբովյանում դանակահարություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։