Հասարակություն

Կանխվել է մեծ քանակությամբ բաժանորդային քարտեր փոխանցելու փորձը

Կանխվել է մեծ քանակությամբ բաժանորդային քարտեր փոխանցելու փորձը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Ա․Կ․-ին։

Խուզարկությամբ Ա․Կ․-ի մոտից հայտնաբերվել է 31 հատ թաքցված բաժանորդային քարտ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական