Հասարակություն

Հիմնանորոգվում է Վաղատին տանող 1.5 կմ ճանապարհը

Հիմնանորոգվում է Վաղատին տանող 1.5 կմ ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Տ-8-90, /Մ-2/-Վաղատին-/Մ-2/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+500 հատվածը։ 1.5կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը Մ-2 միջպետական նշանակության ճանապարհից տանում է դեպի Սիսիան համայնքի Վաղատին գյուղ։

Նորոգվող ճանապարհի մոտ 600մ տեղամասում տեղադրված է ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվել է նաև ջրահեռացման համակարգը, կառուցվել են հենապատեր, կատարվել են այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական