Հասարակություն

Հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» տեղափոխվեց հատուկ պահման տարածք․ մեքենան հետախուզվում էր

Հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» տեղափոխվեց հատուկ պահման տարածք․ մեքենան հետախուզվում էր

«Տելեգրամի» լրատվական ալիքներից մեկում մի լուսանկար էր տեղ գտել, որում երևում էր թե ինչպես է «Տոյոտայի» վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում` մեքենան վարում է հանդիպակաց։

Երևանի պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերբերյալ արձանագրություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական