Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվել է։ Այն կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 10։00-ին։ Այսօր կայացած նիստը տևել է շուրջ 10 ժամ։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդմիջումից հետո հայտարարել է, որ հարցի քննարկումը կշարունակվի երկուշաբթի։ «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել նիստի ընթացքում վկաներ կանչելու և հարցաքննելու մասին։ Միջնորդությունը մերժվել է։