Ինչպես գիտեք, նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում ուժգնանում են զանազան տեղեկատվական բնույթի հարձակումները։ Հերթը հասավ Վաղարշապատ համայնքին՝ պայմանավորված ՏԻՄ առաջիկա ընտրություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Վերջին ժամերին բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ, որոնք ուղղված են նախընտրական շրջանում մթնոլորտը պղտորելուն, քաղաքացիներին մոլորեցնելուն։ Ուղարկողի համարը հայաստանյան չէ, Ինդոնեզիայի կոդ է։ Մանրուք է, սակայն միշտ պետք է նման մանրուքներին ուշադրություն դարձնել, որպեսզի սադրանքը չհասնի իր արդյունքին։
Տեղեկատվական հիգիենան բոլորիս համար է կարևոր»,- ասված է նախարարի գրառման մեջ։