ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Չտրվե՛նք կեղծ, անհիմն ու էժանագին տեղեկատվությանը։
Երևանի հեռուստաաշտարակի նոր տեղադրված լուսավորման համակարգն արդեն մի քանի օր է՝ գտնվում է համալարման, կարգաբերման և փորձարկման ռեժիմում:
Այդ ընթացքում հեռուստաաշտարակը լուսավորվելու է RGB (R-կարմիր, G-կանաչ, B-կապույտ) գունային համակարգի տարբեր կրիտիկական և միջանկյալ երանգներով: Հենց այս գույների տարբեր չափաբաժիններով միախառնման արդյունքում են հետագայում ստացվելու գունային գամմայի այլ երանգները:
Ցանկացած տիպի նոր, գունավոր լուսավորման համակարգի համար սա բնականոն գործընթաց է, առանց որի հնարավոր չի լինի իրականացնել որևէ կարգավորում:
Աշխատանքների ավարտից հետո Երևանի հեռուստաաշտարակը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայանա իր նոր, ամբողջական լուսավորմամբ»։