Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Տեղում արձանագրվել են արված աշխատանքները, քննարկվել դրանց առնչվող մանրամասն հարցեր, ինչպես նաև նախանշվել առաջիկա անելիքները: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հստակեցրել են նախատեսվող հաջորդական քայլերը:
Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբեր ընդգրկելու հնարավորությունը՝ աշխատանքն առավելագույնս որակյալ և ժամկետների պահպանմամբ իրականացնելու նպատակով: