Հասարակություն

Գյումրիում 2-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից, նրան տեղափոխող շտապօգնությունը վթարի է ենթարկվել

Գյումրիում 2-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից, նրան տեղափոխող շտապօգնությունը վթարի է ենթարկվել

Նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություն է ստացել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում բժիշկները քրեական ոստիկաններիn հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական  հիվանդանոց։

Տեղում քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր երեխայի ծննդյան օրն է։

Ըստ կայքի՝ երեխային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո շտապօգնությունը Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական