Նոյեմբերի 13-ին ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել United Airlines-ի Միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չաիթան Ջեյնի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լոս Անջելես–Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է ուղիղ չվերթի կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ սփյուռքի զգալի ներկայությունը հատկապես Լոս Անջելեսում։ Միաժամանակ, Չայթան Ջեյնը ներկայացրել է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները և գործառնական պայմանները։