Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-17-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ին և 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում նոյեմբերի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։