«Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են։ Այս մասին տեղեկացրել են նրանց փաստաբանները։
Նշվում է, որ դատարանի որոշումը սահմանված կարգով կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»