Հասարակություն

«Անտիֆեյք»-ի գրասենյակում ևս խուզարկություններ են

«Անտիֆեյք»-ի գրասենյակում ևս խուզարկություններ են

«Անտիֆեյք»-ի գրասենյակում եմ։ Իրականացվում է խուզարկություն։ Վերցվում է ողջ տեխնիկան. հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում։ Սամսոնյանը ձերբակալվել ու տեղափոխվել է քննչական կոմիտե։ Սաղաթելյանի տանը խուզարկությունները դեռ շարունակվում են։ 

Ավելի վաղ ՔԿ-ից Radar Armenia-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Ձերբակալվելիս ու ՔԿ տեղափոխվելիս Նարեկ Սամսոնյանը հայտնել է, որ «հոդվածը խուլիգանության 2-րդ մասն է»։

ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «խուլիգանությունը, որը կատարվել է] տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթի առիթը հաղորդաշարի՝ նոյեմբերի 10-ի թողարկման ժամանակ նրանց արտահայտություններն են, որ որակվել են «խուլիգանություն»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական