Հասարակություն

36 ժամ տևացող հզոր մագնիսական փոթորիկը շարունակում է ազդել Երկրի վրա

36 ժամ տևացող հզոր մագնիսական փոթորիկը շարունակում է ազդել Երկրի վրա

Երկրի մագնիսական դաշտում արդեն շուրջ 36 ժամ է, ինչ շարունակվում է ուժգին խանգարում, այս մասին հայտնել է Ռուսաստանի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչևը։

Նրա խոսքով՝ մագնիսական փոթորիկը սկսվել է նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը և հասել է G4.7 մակարդակի, որը համարվում է այս տարվա ամենաբարձր ցուցանիշը։

Ըստ Բոգաչևի՝ այն կավարտվի օրվա ավարտին։ G4.7 մակարդակը գրեթե համապատասխանում է առավելագույնին՝ ազդելով ինչպես ռադիոկապի և նավիգացիոն համակարգերի աշխատանքի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։

Մասնագետները հիշեցնում են, որ նման փոթորիկների ժամանակ հնարավոր են գլխացավեր, քնի խանգարումներ և հոգնածություն, ուստի խորհուրդ է տրվում խուսափել լարվածությունից և պահպանել հանգիստ ռեժիմ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական