Հասարակություն

ՀԾԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն. Պետրոսյան

ՀԾԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն. Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցով ՀԾԿՀ նիստին։

«Ստանձնելով ՀԷՑ ժամանակավոր կառավարչի լիազորությունները, ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացրել եմ մի շարք վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ։ Մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ, ՀԷՑ-ում տիրող իրավիճակը թաքցնելով և ՀԾԿՀ-ից, և իրավասու վերահսկողական ու տեսչական լիազորություններով օժտված այլ մարմիններից, բերել, հանգեցրել են ճգնաժամային իրավիճակի, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր վարչական վարույթ հարուցել ՀԷՑ նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով։ Իմ կանխատեսումները, որ օրեր առաջ արեցի՝ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների և բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որ ես տիրապետում եմ և իրավասու եմ նման ենթադրություն անել»։

Արդյոք նա չի ուղղորդում ՀԾԿՀ-ին, Պետրոսյանն ասել է. «Որևէ ուղղորդում չկա այստեղ, ես հանձնաժողովի նախագահի նշանակմամբ պաշտոնյա եմ, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել»։

Պետրոսյանը նաև նշել է. «ՊՎԾ լիազորությունների մեջ չի մտնում սահմանադրությամբ ձևավորված ինքնավար մարմինների որևէ տեսակի վերահսկողություն։ Նախորդ շրջափուլի գործունեության համար թիվ 1 պատասխանատու անձը՝ ՀԾԿՀ նախորդ նախագահը, 2-րդ շրջանի ընտրության սկզբից լքեց իր պաշտոնը։ Կարծում եմ՝ դա ևս ահազանգ էր և ցուցիչ, որ ՀԾԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն»։

Խոսելով գործընթացի օրինականության մասին, նաև այն, որ Էներգետիկայի մասին օրենքի վերջին փոփոխությունները վիճարկվում են ՍԴ-ում, նա ասել է. «Վստահ եմ, որ օրենքի շրջանակում է, քանի դեռ ՍԴ-ն հակառակը չի վճռել։ Գործընթացը գործող օրենքի տառի շրջանակներում է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական