Հասարակություն

Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են, Վազգեն Սաղաթելյանի տանը խուզարկություններ են

Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են, Վազգեն Սաղաթելյանի տանը խուզարկություններ են

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ,- Radar Armenia-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ մեկնաբանելով «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակների տներում իրավապահ համակարգի գործողությունները: Թե ինչ վարույթի մասին է խոսքը, ՔԿ-ից առայժմ չեն մանրամասնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիմակավորված իրավապահները մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տուն:

Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Սամսոնյանին ու Սաղաթելյանին ձերբակալել են։ «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- գրել է նա։

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտնել է. «ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ, խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: Ես, որպես փաստաբան, մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական