Հասարակություն

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը։

«Միաժամանակ, էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրների ուղղությամբ շարունակվում են անհրաժեշտ վերլուծական և ծրագրային բարելավման աշխատանքները՝ համակարգի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։

Եթե ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացների հետ կապված որևէ խնդիր կամ հարց ունեք, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել benefits@mlsa.am էլեկտրոնային հասցեին։

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ բոլոր հարթակներով ստացված բողոքները, հարցումները և առաջարկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրվում և ընթացք են ստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական