Հասարակություն

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝  2.000.000դր. չափով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական