Հասարակություն

Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել

Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,- Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից:

Ինչ վերաբերում է «Անտիֆեյք» լրատվամիջոցի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, ՔԿ-ից հայտնեցին, որ նա ձերբակալվել է արդարադատությանը խոչընդոտելու կասկածանով։

ՔԿ-ից Radar Armenia-ին նաև հայտնեցին, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական