Հասարակություն

Մարալիկում մեքենա է այրվել

Մարալիկում մեքենա է այրվել

Նոյեմբերի 13-ին, ժամը 03։05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 03:33-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական