«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստվում են ձմեռային պահպանման աշխատանքներին։ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզում ձմռանը սպասարկում է 63.5կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ (37.7կմ՝ միջպետական և 25.8կմ՝ հանրապետական), այդ թվում՝ Վարդենյաց լեռնանցքի Գեղարքունիքի մարզով անցնող հատվածը, որտեղ ձմեռը ցրտաշունչ է՝ առատ տեղումներ, քամիներ ու բուք, ցածր ջերմաստիճան։ Չնայած եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին՝ արվում է հնարավորը՝ լեռնանցքը երթևեկելի պահելու համար։
Ձմռանն ընդառաջ ընկերությունում կուտակել են անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ, տեխնիկան բերել պատրաստ վիճակի։
Համանման աշխատանքներ են տարվում նաև հանրապետության այլ տարածաշրջանների ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից։