Հասարակություն

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 12-ից 13-ը։

Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 25 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 6-ական դեպք՝ խարդախության, զենք-զինամթերքի առգրավման,
  • 5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
  • 3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, հարկերը տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել է ավազակության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հարկերը տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
  • 1-ական դեպք՝ վրաերթի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական