ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում հանցավորության մակարդակին։ Նախարարի խոսքով, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցավորության կառուցվածքում նվազել է 0,7%-ով։
«Մենք շարունակում ենք պահպանել հանցավորության այն կառուցվածքը, որը ունենք, այսինքն, հիմնական հանցագործությունները ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են ՀՀ-ում՝ կազմելով 9 ամիսների հաշվարկով 85,7%»,-ասել է Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բացահայտման արդյունավետությունն է աճել, քանի որ մեղադրյալներով գործերի թիվը աճել է 3,5%, ծանր հանցագործություններով՝ 5,8% իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,9%։