Հասարակություն

Կարապետյանների ընտանիքի համար մեծ, շնորհակալ գործ եմ արել. Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարապետյանների ընտանիքի համար մեծ, շնորհակալ գործ եմ արել. Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է ՀԷՑ-ից իր ստացած եկամուտներին։

«Թե ինչքան է իմ աշխատավարձը, ես պաշտոնատար հայտարարատու անձ եմ, իմ հայտարարագրում կտեսնեք»,- ասել է նա։ Պետրոսյանը նաև հավելել է. «Բայց ասեմ՝ ես ու իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք այն միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր պարգևավճարներից, որ ստացել են այս որոշումը վիճարկող ու ազատված պաշտոնյաները»։

Նրա խոսքով, ՀԷՑ ներկայիս սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի համար մեծ գործ է արել. «Ես Կարապետյանների ընտանիքի համար բավական մեծ, շնորհակալ գործ եմ արել այս 3.5 ամսիներին։ Ես եթե ոչ միլիարդավոր, ապա հարյուրավոր միլիոնի դրամների խնայողություն եմ արել գնման գործընթացի արդյունքում, ներդրումային ծրագրի իրականացման մատակարարումների թափանցիկությունն ապահովելու հարցում, ինչպես նաև միջին ու վերին օղակներում առկա ստվերային շրջանառության դեմ պայքարելով՝ ահռելի խնայողություն եմ արել, որը վերջնաարդյունքում դառնալու է շահույթ, և շահութահարկը վճարելով՝ Կարապետյանների ընտանիքը դիվիդենտեր է հանելու»։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի, որպես ռազմավարական նշանակության օբյեկտի, հետագա ճակատագրին, Պետրոսյանն ասել է. «Ռազմավարական նշանակության օբյեկտի հետագա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀԾԿՀ ընդունած որոշումով՝ այսօրվա, կամ եթե հետաձգվի, առավելագույնը մինչև ամսի 18-ը ընդունված որոշման բովանդակությամբ։ ՀԾԿՀ-ն է այն միակ լիազոր մարմինը և սահմանադրական ինստիտուտը, որ պետք է կանխորոշի»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական