«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան ԱԺ-ում ասել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է, և երբևէ նման գերազանց վիճակագրություն չի եղել։
«Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 24 թվականի համեմատ, 43 զոհ պակաս ենք ունեցել, այսինքն՝ 1 տարի 9 ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 88 զոհ պակաս»,-ասել է Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ նման վիճակագրություն երբևէ չի եղել, որ հնարավոր լիներ զոհերի թիվը նվազեցնել։
Պատգամավորի խոսքով՝ վերջին 2 տարվա ընթացքում մոտ 25.000 տրանսպորտային միջոց է ավելացել, և իրավապահ մարմիններին հաջողվել է 88 զոհ նվազեցնել. «Այս նվազումը պայմանավորված է պարեկային ոստիկանության ծառայությամբ»,-շեշտել է նա։