«Անտիֆեյք» լրատվականի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո ձերբակալվել է լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են ՔԿ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Ֆիդանյանը ձերբակալվել է արդարադատությանը խոչընդոտելու կասկածանքով. ««Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ առավոտյան ձերբակալվել էին նաև այդ լրատվականի «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։