Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը ևս երեք ամսով երկարացվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ Գալստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն վերացվել, և այլընտրանքային խափանման միջոցները քրեական վարույթի ներկա փուլում ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Դատարանի դահլիճում հավաքվածները դժգոհությամբ ընդունեցին որոշումը։