Հասարակություն

Արման Թաթոյանի դասախոսության ավարտին iPad և notebook կխաղարկվի

Արման Թաթոյանի դասախոսության ավարտին iPad և notebook կխաղարկվի

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությունից հայտնում են.

«Արման Թաթոյանը երիտասարդներին հրավիրում է ուսանողների միջազգային օրը միասին նշելու։

Կունենանք հետաքրքիր և ինտերակտիվ բաց դասախոսություն՝ խոսելով պաշտոնյաների վարքի, իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև երիտասարդների պահանջատիրության մասին։

Օրվա խորհրդով պայմանավորված՝ դասախոսությունից բացի, կլինի նաև խաղարկություն՝ հնարավորություն շահելու 4 iPad և 1 notebook, ինչպես նաև խրախուսական այլ մրցանակներ։Սա ևս մեկ առիթ է ընդգծելու, որ երիտասարդները մեր հասարակության շարժիչ ուժն են, նորարարության, գաղափարների ու փոփոխության աղբյուրը։

Այս հանդիպումը հնարավորություն է՝ հասկանալու, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երիտասարդ իր նախաձեռնությամբ փոխել իրականությունը։

Հիշե՛ք օրը, ժամը, վայրը, որպեսզի բաց չթողնեք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի բաց դասախոսությունը»,- հայտնել են նախաձեռնությունից՝ հավելելով, որ միջոցառումը կկայնա նոյեմբերի 17-ին ժամը 19.00-ին Dvin Music Hall, Papik սրահում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական